Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը
 |tert.am|
10:47 - 28 նոյեմբերի, 2022

Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը |tert.am|

tert.am: Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը շատ հավանական է, սակայն համապարփակ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Միրօղլուն։

«Շատ դժվար է ասել, որ Սիրիայի հետ սկսվել է մի գործընթաց, որը կարելի է դիտարկել որպես «ինչպե՞ս», «ե՞րբ», «ո՞ւմ հետ» և «ինչո՞ւ» հարցերի հստակ պատասխան։ Սիրիական կողմը, կարծես, ցանկանում է, որ բանակցություններն ընթանան երրորդ երկրում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանը։ Հետևաբար՝ դեռ վաղ է խոսել համապարփակ համագործակցության մասին»,- ասել է թուրք պատգամավորը:

Նրա խոսքով՝ Դամասկոսի և Անկարայի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը կարող է դրվել ընտրություններից առաջ, և դրա հավանականությունը շատ մեծ է, սակայն ակնհայտ է, որ իրենք դեռ հեռու են գործողություններում գործընկերություն անելու գաղափարից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել