Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությանը քննարկել է Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր
18:31 - 28 նոյեմբերի, 2022

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությանը քննարկել է Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը,   Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել