ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

 |armenpress.am|
21:21 - 28 նոյեմբերի, 2022

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել |armenpress.am|

armenpress.am:  Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել