Հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը դուրս է գրվել
 |news.am|
12:13 - 29 նոյեմբերի, 2022

Հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը դուրս է գրվել |news.am|

news.am: Հակառակորդի կողմից նախօրեին՝ նոյեմբերի 29-ին, հրադադարի խախտման հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։

«Նրանք ստացել են բեկորային փոքր վնասվածքներ։ Զինծառայողներից մեկը դուրս է գրվել հենց նախօրեի երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո, մյուսը հոսպիտալացվել է, հավանաբար շուտով նա նույնպես դուրս կգրվի»,- նշեց Արթուր Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել էր հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել