Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ
15:43 - 29 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել