ՀՀ ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները
13:07 - 30 նոյեմբերի, 2022

ՀՀ ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի կապակցությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։

Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը:

Պաշտպանը նշել է, որ թեև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան, սակայն գործում է վարչապետին կից ՀՀ կանանց հարցերով խորհուրդ։ Նշել է նաև, որ երկիրն ունի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որտեղ առավել համապարփակ գործողություններ են նախատեսված։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կարևորել է այս առաքելության մեջ կրթությունը.

«Իրազեկված լինելը կարևոր է, իսկ կրթությունը՝ բանալի։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել այս ուղղությամբ առաջ գնալ, իսկ ՄԻՊ-ի դերն այս աշխատանքների մշտադիտարկումն է, խնդիրների մատնանշումն ու լուծումների առաջարկումը»։

Պաշտպանը դեսպանին հայտնել է, որ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որի առաջնահերթ նպատակներից է նպաստել իրավապահ համակարգում կանանց ներգրավմանը։

Ներկայացրել է նաև, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն կանայք ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել