Նկարը, որում հեղույս է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ. պարզաբանում
13:33 - 01 դեկտեմբերի, 2022

Նկարը, որում հեղույս է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ. պարզաբանում

Երևանի քաղաքապետրանաը, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող ամանորյա ձևավորման, լույսերի ամրացման աշխատանքները, պարզաբանում է տարածել:

Այն վերաբերվում է նաև համացանցում երեկվանից տարածվող լուսանկարին, որում հեղույսը մխրճված է շենքային զարդաքանդակի մեջ:

Քաղաքապետարանից նշում են, որ  նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։

«Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։

Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել