Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանն առնչվող հարցեր
19:15 - 01 դեկտեմբերի, 2022

Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ:
 
ԱԽ քարտուղարը ողջունել է Ռիքերի այցը Հայաստան և բարձր գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:
 
Զրուցակիցները քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել