Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել

 |armenpress.am|
21:54 - 01 դեկտեմբերի, 2022

Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել:

Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել