Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

 |aravot.am|
11:53 - 02 դեկտեմբերի, 2022

Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Բորելը քննարկել են էներգետիկայի ոլորտում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերի և այդ գործընթացում ԵՄ դերի վերաբերյալ:

Բայրամովը հանդիպմանն ասել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խուսափում է երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պարտավորությունների կատարումից, փորձում է «խաբուսիկ կարծիք» ձևավորել կարգավորման գործընթացի վերաբերյալ:  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել