Արցախի նախագահը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
15:13 - 02 դեկտեմբերի, 2022

Արցախի նախագահը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս,  մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը Ստեփանակերտի՝ մարշալ Բաղրամյանի անունը կրող փողոցում ծաղիկներ է խոնարհել  մեծանուն զորավարի հուշարձանի պատվանդանին:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել