Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին
 |1lurer.am|
16:43 - 02 դեկտեմբերի, 2022

Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի Ազգային ժողովի օրինակին |1lurer.am|

1lurer.am: Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ֆրանսիայի Ազգային ժողովին ընդունած բանաձևին:

«Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ թիվ 388 բանաձևն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Մենք կոչ ենք ենք անում միջազգային հանրության մյուս անդամներին հետևել այս օրինակին և ընդունել նմանատիպ օրինագծեր»,- գրված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի Թվիթերի բլոգում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։

Ընդունված բանաձևին արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: 

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել