Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան
11:14 - 03 դեկտեմբերի, 2022

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։
 
Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել