Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից
 |armenpress.am|
13:46 - 03 դեկտեմբերի, 2022

Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, որտեղ Ադրբեջանի՝ սեպտեմբերին սանձազերծած պատերազմի հետեւանքով քանդված շինության մոտից տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է: Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է Twitter-ում:

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,- ասել է իսպանացի պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել