Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին․ Արցախի տեղեկատվական շտաբ
15:02 - 03 դեկտեմբերի, 2022

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:
 
Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
 
Շտաբը նշել է, որ իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի:
 
Ավելի վաղ Շտաբը հաղորդել էր, որ Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:
 
Լուսանկարը՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի Twitter-ի էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել