ՔԿ-ից հայտնում են՝ 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
19:01 - 03 դեկտեմբերի, 2022

ՔԿ-ից հայտնում են՝ 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արարատի մարզի Արգավանդ համայնքում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամամքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է տան հյուրասենյակի բազմոցին քնած 40-ամյա որդու գլխին և ձախ ձեռքի մատներին՝ պատճառելով վնասվածքներ՝ այդ թվում՝ բաց գանգուղեղային թափանցող վնասվածք։ Ապա կացնի հակառակ կողմի բութ մասով նա հարվածել է որդու կնոջ գլխին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Արգավանդ համայնքի 76-ամյա բնակիչը ձերբակալվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունից հաղորդել էին, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել