ԱԱ-2022․ հայտնի է քառորդ երզափակչի ուղեգիր ունեցող առաջին թիմը |armsport.am|
21:00 - 03 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ հայտնի է քառորդ երզափակչի ուղեգիր ունեցող առաջին թիմը |armsport.am|

armsport.am: Ավարտվեց ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի առաջին՝ Նիդերլանդներ-ԱՄՆ հանդիպումը։ Եվրոպական թիմը հաղթեց հյուսիսամերիակցիներին և քառորդ եզրափակչի առաջին մասնակիցն է։

Առաջին խաղակեսն անցավ հիմնականում ԱՄՆ-ի հավաքականի խաղային առավելությամբ, բայց արդյունքում լուսատախտակին 2-0 էր՝ հօգուտ Վան Գալի թիմի։ Գոլերով աչքի ընկան Մեմֆիսը և Բլինդը։ Երկու դեպքում էլ թիմակիցներին աչքի ընկնել օգնեց Դումֆրիսը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։

Երկրորդ խաղակեսում եվրոպացիներն ավելի ակտիվ էին և կարող էին ևս մեկ-երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Բայց, փոխարենը, հաշիվը կրճատում են ամերիկացիները․ ինչ-որ տեղ պատահաբար, բայց բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հաջի Ռայթը։ Սակայն ամերիկացիների ուրախությունը երկար չտևեց․ քիչ անց Դումֆրիսը հաշիվը դարձնում է 3-1։ 

Այսպիսով, նարնջագույնները հաղթում են այս խաղում 3-1 հաշվով ու քառորդ եզրափակչի առաջին մասնակիցներն են։ Նրանց մրցակիցը հայտնի կդառնա այսօր․ դա կլինի Արգենտինա-Ավստրալիա հանդիպման հաղթողը։

Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆի երկրորդ՝ Արգենտինա-Ավստրալիա հանդիպումը։

Մեմֆիսը 85 խաղում խփել է իր 43-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։ Նա հավաքականի ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ միանձնյա երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Կլաես-Յան Հունտելարից (42 գոլ 75 խաղում): Ռոբին վան Պերսին մնում է առաջին տեղում՝ իր ակտիվում ունենալով 50 գոլ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել