Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |armenpress.am|
17:01 - 04 դեկտեմբերի, 2022

Չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր |armenpress.am|

armenpress.am: Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

 

Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններումդեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող ԳՀ.-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել