Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Բահրեյն |hetq.am|
20:41 - 04 դեկտեմբերի, 2022

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Բահրեյն |hetq.am|

hetq.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, պատմության մեջ առաջին անգամ այցելել է Բահրեյն։ Այդ մասին հայտնում է հրեական պետության ղեկավարի աշխատակազմը։ 

«Հերցոգը պետական այցով մեկնել է Բահրեյն, որն առաջինն է պատմության մեջ իսրայելական նախագահի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Հրեական պետության ղեկավարը Մանամա է մեկնել Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի հրավերով։

«Իմ այցը խաղաղության այց է։ Դա ևս մեկ պատմական քայլ է Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերություններում, որոնք ամրագրվել են «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումով, ինչպես նաև ևս մեկ քայլ Իսրայելի հետ խաղաղության շրջան նոր երկրների ներառման ճանապարհին։ Ես կլինեմ Բահրեյնի թագավորի և նրա կառավարության հյուրը ու հույս ունեմ քննարկել հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- Հերցոգի հայտարարությունը տարածել է նրա աշխատակազմը, որն արել էր Մանամա մեկնելուց առաջ։ Իսրայելի նախագահը հավելել է, որ Բահրեյն է մեկնում արդյունաբերության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել