Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում
 |hetq.am|
10:04 - 05 դեկտեմբերի, 2022

Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ՝ կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների ուղղությամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հայտարարել է ռուսական կողմը։

ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Բայրամովի նախատեսվող այցը դիտարկում են որպես ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել