Իրանի նախագահը հնարավոր է համարել Սահմանադրության վերանայումը
 |1lurer.am|
13:55 - 05 դեկտեմբերի, 2022

Իրանի նախագահը հնարավոր է համարել Սահմանադրության վերանայումը |1lurer.am|

1lurer.am: Իրանի հիմնական օրենքը, որն ընդունվել է 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, կարող է վերանայվել՝ հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում է Al Hadath-ը։

Նախագահը հայտարարությունն արել է սեպտեմբերի կեսին սկսված և շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որի պատճառը ծագումով քուրդ 22-ամյա ուսանողուհի Մահսա Ամինիի մահն էր: Նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը հիջաբը սխալ կրելու համար:

Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Իրանում վերացվել է բարքերի ոստիկանությունը։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի խոսքով՝ այդ կառույցը «դատական ​​համակարգի հետ կապ չի ունեցել, և այն փակվել է»։ Բացի այդ, նա հայտնել է, որ աշխատում են կանանց՝ հիջաբ կրելու պահանջի մասին օրենքի փոփոխության շուրջ: Դատախազը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել