Հանրապետության հրապարակում տրվեց «Մանկական Եվրատեսիլի» բացման պաշտոնական մեկնարկը
21:57 - 05 դեկտեմբերի, 2022

Հանրապետության հրապարակում տրվեց «Մանկական Եվրատեսիլի» բացման պաշտոնական մեկնարկը

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր եղևնու լույսերը: 

Այսօր Հանրապետության հրապարակում նաև տրվեց «Մանկական Եվրատեսիլի» բացման պաշտոնական մեկնարկը:

20-րդ մրցույթի պատվիրակներն անցան կարմիր գորգով, պատասխանեցին հաղորդավարների հարցերին և մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել