Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի հարաբերությունները հետայսու ավելի կընդլայնվեն. Վահագն Խաչատուրյան
11:11 - 06 դեկտեմբերի, 2022

Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի հարաբերությունները հետայսու ավելի կընդլայնվեն. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել