Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հարցեր
 |1lurer.am|
13:19 - 06 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի ընդլայնման կարևորությունը: Աքարն իր հերթին նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև «ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա»:

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջան է ժամանել համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Նրա պատվիրակության կազմում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել