«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա
 |shantnews.am|
13:26 - 07 դեկտեմբերի, 2022

«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»․ Կատրին Կոլոնա |shantnews.am|

shantnews.am: «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում էր ապահովել տարածաշրջանում, դա փաստ է։ Այս համատեքստում Ֆրանսիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են մնում Հայաստանին աջակցելու հարցում, ինչպես որ եղել են ի սկզբանե:

Հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի շեշտադրումները որոշիչ են եղել հոկտեմբերի 20-ից Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Անշուշտ, դեռևս որոշ միջադեպեր տեղի են ունենում, սակայն այս առաքելությունն իրականում սահմանափակել է էսկալացիայի ռիսկը՝ վերահսկելով սահմանային իրավիճակը, ինչն էլ անհրաժեշտ էր։ Այս առաքելության ներկայությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, դա մեր համոզմունքն է։ Դա նաև, ինչպես գիտեք, հայերի ցանկությունն է:

Վերջերս նոր հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում և Վաշինգտոնում՝ համապատասխանաբար սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Պետք է օգտագործել այս հնարավորությունները: Ինչպես Ֆրանսիայի նախագահն ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, ես ինքս պարբերաբար կրկնում եմ իմ պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ․ «Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- ասել է Կոլոնան:

Տեսանյութը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել