Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը

 |armenpress.am|
14:03 - 07 դեկտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Պրահայի քառակողմ հայտարարության մասին Լավրովի խոսքերը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Պրահայի քառակողմ հայտարարության հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել էր, որ Պրահայի հայտարարությամբ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ ե՞ն Լավրովի այս խոսքերը, Սիմոնյանը պատասխանեց.

«Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը (Սերգեյ Լավրովը- խմբ․) ևս  մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար,  և՝ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության,  ռուս լրագրողների հետ իմ ասուլիսի հայտնի տեսանյութը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ ճիշտ չէր»,- ասաց Սիմոնյանը։

Իսկ ինչ վերաբերում է Պրահայի քառակողմ հայտարարությանը, ապա Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս։

«Այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։ Ասեմ ավելին, դրա մասին նույնպես խոսվել է։ Ինչ-որ պահի ինչ-որ տարբերակ եղել է, որի դեպքում Արցախը դուրս էր մնում գործընթացից, և Հայաստանի Հանրապետությունը այդ տարբերակը մերժել է և չի մտել այդ խոսակցության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել