Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված  Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին
16:44 - 07 դեկտեմբերի, 2022

Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգռված է ծրագրի իրականացմամբ եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ երբ այս պատկերացնումների արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ, իհարկե, ավելորդ է ասել, որ երկաթուղին, ճանապարհները պետք է գործել ՀՀ օրենսդրության շրջանակում․ ցանկացած պահի, երբ այդ արձանագրումը թղթի վրա կանենք, պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են հարցեր` կապված ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել