ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն
 |news.am|
11:04 - 08 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն |news.am|

news.am: ՀՀ ազգային ժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Նախագիծն ստացավ 66 կողմ, 28 դեմ ձայն: Ըստ էության, նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցությունը:

Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ:

ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք` ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել