Ուսանողի ազգանվան վրիպակը չեն փոխում, որ չմասնակցի Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրության նիստին․ ուսխորհուրդ
13:04 - 08 դեկտեմբերի, 2022

Ուսանողի ազգանվան վրիպակը չեն փոխում, որ չմասնակցի Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրության նիստին․ ուսխորհուրդ

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:

Դեկտեմբերի 5-ին համալսարանը և ուսանողը այդ մասին գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթևոսյանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը կատարված չէ, ինչը կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելուն:
Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը որոշման փոփոխությունը անհապաղ ուղղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ դեպքում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը և կոտնահարվեն ուսանողների իրավունքները:

Գտնում ենք, որ այս արհեստական ձգձգումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդը ընտրելու է ԲՊՀ ռեկտոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել