Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացը |1lurer.am|
20:42 - 08 դեկտեմբերի, 2022

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացը և դրա հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հնարավոր պայմանագրի, տարածաշրջանում հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Դոնֆրիդն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և խաղաղության գործընթացի զարգացմանը՝ կողմերի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել