Ուկրաինան կբացի ԽՍՀՄ հատուկ ծառայությունների գաղտնի արխիվները |tert.am|
06:15 - 25 հունիսի, 2019

Ուկրաինան կբացի ԽՍՀՄ հատուկ ծառայությունների գաղտնի արխիվները |tert.am|

tert.am։ Ուկրաինայի քաղաքացիները Խորհրդային Միության հատուկ ծառայությունների գաղտնի արխիվներ մուտք գործելու հնարավորություն կստանան: 1917-1991թթ. փաստաթղթերը կպահվեն Կիևի առանձին արխիվային հաստատությունում, գրում է tass.ru-ն:

Նշվում է, որ մինչ այդ գաղտնի արխիվները պահվել են ուկրաինացի ուժայինների արխիվների հետ, այժմ դրանք կտեղավորեն Ազգային բանկի նախկին շենքերից մեկում:

«Մուտք գործելու համար բավական է միայն դիմում և անձնագիր, թղթային քաշքշուկներ չեն լինի»,- վստահեցրել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:

Ինստիտուտը նման որոշումն անվանել է ապակոմունիզացման հերթական փուլ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել