Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակավել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը |hetq.am|
14:33 - 10 դեկտեմբերի, 2022

Բելգիայում կոռուպցիայի գործով ձերբակավել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը |hetq.am|

hetq.am: Բելգիայում ձերբակալվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ և հունական սոցիալիստների ներկայացուցիչ Էվա Կելին։ Այդ մասին հայտնում է AFP-ն։

Բելգիական Le Soir թերթը նշում է, որ Կելին կասկածվում է կոռուպցիոն գործարքի մեջ։ Քրեական գործը կարող է կապ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որն ընթանում է Կատարում։

Ինչպես հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, դաշնային դատական ոստիկանությունը Բրյուսելի մի քանի մունիցիպալիտետների 14 տարբեր հասցեներում իրականացրել է 16 խուզարկություն՝ «քրեական կազմակերպության ենթադրյալ գործողությունների, կոռուպցիայի և փողերի լվացման հետաքննության շրջանակներում»։ Առգրավվել է 600 000 եվրո կանխիկ գումար, ինչպես նաև՝ համակարգիչներ և բջջային հեռախոսներ։

Խուզարկության ընթացքում ձերբակալվել է ևս չորս մարդ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի իտալացի նախկին պատգամավորներից մեկը, որն անդամակցում էր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին (S&D)։ Վերջինիս անունը չի նշվում։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել