Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան
 |armtimes.com|
11:04 - 13 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Արդեն մեկ օր է անցել այն պահից, երբ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը»։

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով.

«Շրջափակման մեջ է 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում էթնիկ զտումների մասին, իսկ դա հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրության իրավունքին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել