ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո
 |azatutyun.am|
21:02 - 13 դեկտեմբերի, 2022

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։

Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել