Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը
 |armenpress.am|Q
10:57 - 19 դեկտեմբերի, 2022

Փալոնը միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը |armenpress.am|Q

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

«Ես գործընկերներիս հետ միասին նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով  նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց», - գրել է Փալոնն իր Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսական Ադամի Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել