Ամոթ այն առաջնորդներին, ովքեր միջազգային հանցագործի հետ ձեռք են սեղմում և ֆինանսավորում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը. Բեգլարյան
 |shantnews.am|
12:03 - 19 դեկտեմբերի, 2022

Ամոթ այն առաջնորդներին, ովքեր միջազգային հանցագործի հետ ձեռք են սեղմում և ֆինանսավորում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը. Բեգլարյան |shantnews.am|

shantnews.am: ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու՝ որպես պատանդ, պահում է լիակատար շրջափակման մեջ և զրկում գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ի լրումն գազ-նավթային հարաբերությունների՝ Եվրոպա ադրբեջանական էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։

Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ողջունել Ալիևին։

Ամոթ այս առաջնորդներին միջազգային հանցագործի հետ ձեռքսեղմելու և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը ֆինանսավորելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել