Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
19:31 - 19 դեկտեմբերի, 2022

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել