Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
15:41 - 20 դեկտեմբերի, 2022

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` հորդորելով վարորդներին  ցուցաբերել զգոնություն։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, դեկտեմբերի 22-25-ը կդիտվի առանց տեղումների եղանակ` մառախուղ: Դեկտեմբերի 21-ին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։

Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Դեկտեմբերի 22-25-ը կլինի առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Արցախում դեկտեմբերի 20-ից  սպասվում է ձնախառն անձրև, 21-ին՝ ձյուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել