«Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»․ Գանայի ներկայացուցիչ

 |aravot.am|
12:45 - 21 դեկտեմբերի, 2022

«Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»․ Գանայի ներկայացուցիչ |aravot.am|

aravot.am: ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Գանան 4 հայտարարություն հրապարակեց․

-Կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը եւ ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, բորբոքող հռետորաբանությունից, որը նախկինում հեշտությամբ վերածվել է ռազմական գործողությունների։

-Պետական մարմինները պետք է ձգտեն հրադադարի հասնել երկխոսության միջոցով։ Համայնքները հավասարապես պետք է հանձնառու լինեն հաղթահարելու ԼՂ հակամարտության հետ կապված ցանկացած տարաձայնություն։

-Քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում աջակցել խաղաղության գործընթացին։

-Կողմերին կեչ ենք անում հանձնառու լինել եռակողմ հայտարարության դրույթներին։ Բոլոր կողմերը պարտավոր են ապահովել իրենց պարտականությունների շարունակականությունը՝ այդ թվում Լաչինի միջանցքի առնչությամբ։ ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը նշեց․

«Կարեւոր է նաեւ, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացվի միջազգային նորմերի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը։ Երկու կողմերին կոչ ենք անում բաց մնալ միջնորդական բոլոր ջանքերի համար։ Կողմերը պետք է բացառեն այն գործողությունները, որոնք խախտում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի ցանկացած արգելափակում պետք է լուծվի որպես հրատապ խնդիր»։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել