ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ
 |armenpress.am|
13:17 - 21 դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի  Լաչինի միջանցքը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան երթևեկել, և բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»,- ընդգծեց Արշակյանը:

Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, բացի հայտարարություն անելուց, ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կիրառել:

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»,- ավելացրեց Արշակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել