Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|
16:33 - 21 դեկտեմբերի, 2022

Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանին մշտական պարեկությունը |factor.am|

factor.am: Լիտվացի զինվորականները դադարեցրել են Բելառուսի հետ սահմանի մշտական պաշտպանությունը, սակայն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանային ծառայությանն աջակցելու համար։ Այս որոշումն ընդունվել է արգելապատնեշի շինարարական աշխատանքների վերջին փուլի և անվտանգության համակարգերի տեղադրման հետ կապված։ Ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի մինչև տարեվերջ, հաղորդում է Euronews-ը։ 

Լիտվայի սահմանային ծառայությունը պնդում է, որ սահմանը հատելու փորձերը չեն դադարում։ Օրերս լիտվական կողմը տեսանյութ էր հրապարակել, որում բելառուս սահմանապահներն օգնում են անօրինական ներգաղթյալներին մուտք գործել Լիտվա։

«Այս տարի մենք գրանցել ենք ցանկապատի վնասման շուրջ 350 դեպք: Վերջերս մենք նկատեցինք, որ դա տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ այժմ չկան տեսահսկման համակարգեր: Երբեմն մեր սպաների արձագանքման ժամանակն է ստուգվում, միայն մի քանի դեպքում է պատնեշը վնասվել այնտեղ, որտեղ տեսախցիկներ կան»,- ասել է Պետական սահմանային ծառայության պետի տեղակալ Ռիմանտաս Պետրաուսկասը։ 

Շարունակությունը՝ factor.am - ում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել