Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ից որոշ շրջաններում կբարձրանա 4-6 աստիճանով
13:49 - 22 դեկտեմբերի, 2022

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ից որոշ շրջաններում կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին, 24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել