Բայրամովը հայտարարել է, որ «Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից»
17:03 - 23 դեկտեմբերի, 2022

Բայրամովը հայտարարել է, որ «Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից»

Ադրբեջանը պահանջում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Նրա (Վարդանյան-խմբ․) գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը։ Մինչև նրա գալը եղել են դրական հարաբերություններ, և նրա գործոնը շատ վնասակար և ապակայունացնող է»։

Բայրամովը նշել է, թե Ռուբեն Վարդանյանը տարածաշրջանի համար «օտար տարր» է։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղում հաստատվելու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։

«Պարոն Վարդանյանը Ռուսաստանի հետ կապ չունի, ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն։ Նրա խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, և նա այլեւս ՌԴ քաղաքացի չէ։ Նրա՝ Ղարաբաղ ուղևորվելու և այնտեղ քաղաքական գործունությամբ զբաղվելու հետ մենք որևէ կապ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,- ասել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել