Բեգլարյանը ներկայացրել է՝ ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար
18:44 - 24 դեկտեմբերի, 2022

Բեգլարյանը ներկայացրել է՝ ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, թե ինչ կարող են սփյուռքի հայերն ու օտարերկրացի բարեկամներն անել Արցախի համար այս իրավիճակում․
 
1. Բողոքի ակցիաներ անել։
2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը։
3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները։
4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը։
5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ։
6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ:
 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել