Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
18:27 - 25 դեկտեմբերի, 2022

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Նրանք (Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը - խմբ․) կլինեն Սանկտ Պետերբուրգում, սակայն երեքի հանդիպում նախատեսված չէ», - նշել է Պեսկովը։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, բայց նրանք առնվազն կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել