«Զվարթնոց» օդանավակայանում երիտասարդը գծային բաժնի ծառայողներից փախուստի է դիմել՝ պայուսակից նետելով ատրճանակ
10:53 - 26 դեկտեմբերի, 2022

«Զվարթնոց» օդանավակայանում երիտասարդը գծային բաժնի ծառայողներից փախուստի է դիմել՝ պայուսակից նետելով ատրճանակ

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝ այդ ընթացքում պայուսակից նետելով ատրճանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Պարեկների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել և տարվել է օդանավակայանի գծային բաժին:

Բաժնում պարզվել է ինքնությունը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21-ամյա բնակիչ է: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 9,5 մմ շեղբի երկարության ծալովի դանակ, 12 փամփուշտ և առանց գործարանային համարի ատրճանակ:

Երիտասարդը հանձնվել է օդանավակայանի քննչական բաժնի ծառայողներին: Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել