Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը
20:18 - 26 դեկտեմբերի, 2022

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը

Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ «Արցախն է կանչում» խորագրով հավաքը։

Հավաքին ներկա էին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Ելույթ ունեցան մշակույթի ու արվեստի գործիչներ։

Նշվեց, որ այս հավաքը եւս ուղղված է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու արցախահայությանը աջակցություն հայտնելուն։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել