Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով
11:51 - 29 դեկտեմբերի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երեւանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է Լավրովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել