Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը
16:03 - 29 դեկտեմբերի, 2022

Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը Միութենական պետությանը միանալու համար ենթարկվում է ճնշումների, ինչպես նաև, թե ՌԴ օրակարգում կա Ադրբեջանին ՀՀ-ով միջանցք տալու հարց։ 

Մարիա Զախարովան արձագանքեց. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանաիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ պաշտոնյաններից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»:

Զախարովան հերքեց նաև լուրերը, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Զախարովան նշեց՝ դա կեղծիք է, որի մասին բազմիցս խոսվել է:

Մարիա Զախարովան հղում կատարեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել