Ըստ Պոլյանսկու՝ Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անմաքուր քայլերի պատճառով |azatutyun.am|
11:02 - 01 հունվարի, 2023

Ըստ Պոլյանսկու՝ Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը չի ընդունվել Ֆրանսիայի անմաքուր քայլերի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին արձագանքել է լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը: 

Պոլյանսկին Տելեգրամ ալիքում գրել է, որ Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։

«Արեւմտյաններին ավելի շատ մտահոգում էր Անվտանգության խորհրդի ինչ-որ արդյունք ընդունելը, քան կոնֆլիկտային իրավիճակի լուծումը։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Խորհրդի պատասխանը պետք է օգնի գտնել փոխզիջում և վերսկսել խաղաղ գործընթացը՝ առանց որևէ կողմին պիտակավորելու»,- նշել է նա; 

Ըստ Պոլյանսկու, «Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների, ընդ որում այն դեպքում, երբ ռուսական կողմն է Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում հակամարտության կարգավորմամբ»։

«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- Տելեգրամ ալիքում գրել է Պոլյանսկին:

Նրա խոսքով, ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:

Նա հույս է հայտնել, որ «հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել